Ակնհայտ է, արվում է ամեն ինչ, հանրությանը լարելու գործող իշխանության դեմ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրկու տարիների ընթացքում շատ խնդիրներ լուծվել են, սակայն այդ մասին չի խոսվում, քանի որ մեդիա դաշտի 90 տոկոսը զբաղված է գումար աշխատելով և հետաքրքիր վերնագիր հնարելով ու տեղադրելով. Այսօր կայացած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչության նիստից հետո նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետի վերջին եթերի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ պետական համակարգւը պետք է մաքրել «Սերժի մնացորդներից»:
«Մենք լավ գիտենք, որ մեդիադաշտի մի ստվար զանգված պատկանում է նախկին իշխանութուններին և գիտենք ինչ վաճառքներ են տեղի ունենում: Ակնհայտ է, արվում է ամեն ինչ՝ լարել հանրությանը գործող իշխանության դեմ, արդարացնել վճարողի սպասումները: Կառավարության կամ իշխանության ձեռքբերումները չներկայացնել, այլ ներկայացնել կոնտեքստից կտրված իրավիճակներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Խոսելով զինվորներ հետ կապված իրավիճակի մասին, ասում եմ նման բան տեղի է ունենում բոլոր երկրներում, բայց մենք նման բան չենք կարող թույլ տալ: Սակայն հայտնի լրատվամիջոցը՝ նախկին իշխանության անդամներին պատկանող՝ գրում է ՝ Ալեն Սիմոնյանը ասաց՝ նման դեպքերը նորմալ է»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ դատի չի տալիս, նա նշեց. Ես խոստանում եմ, որ ականատես կլինեք իմ կողմից շատ դատական հայցերի:
Տեսանյութը՝ News.am-ի