A
A
Վրաստանում երկարացրել են արտակարգ դրության ռեժիմն ու մեքենայով տեղաշարժվելու արգելքը
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում մեքենաների երթևեկության վերաբերյալ սահմանափակումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ՝ մինչև ապրիլի 27-ը, այսինքն մեքենաներով հնարավոր կլինի երթևեկել ապրիլի 27-ից:
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից, որը հղում է անում Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանիին: Վերջինս դա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Չիքովանիի խոսքով, ինչպես նախորդ օրերին, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նույնպես կգործեն բացառություններ:
Վարչապետի խորհրդականը նշել է նաև, որ ապրիլի 27-ից որոշ սահմանափակումներ կվերացվեն՝ այդ թվում տեղաշարժին վերաբերող: