Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռդ
A A
Պաշտոնական

Ինչ պետք է իմանա Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացին

Հայաստանի Միգրացիոն ծառայության հայտարարությունը․

ՌԴ նախագահի հրամանագիրը Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ ժամանակավոր կարգավորումների մասին ` պայմանավորված նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածման սպառնալիքով⤵️

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020թ-ի ապրիլի 18-ի N 274 հրամանով 2020թ-ի մարտի 15-ից հունիսի 15-ը դադարեցվել է հետևյալ գործընթացների ժամկետների հաշվարկը.

✅ Ժամանակավոր կացության, ժամանակավոր կամ մշտական բնակության ժամկետները, գտնվելու կամ բնակության վայրում հաշվառման ժամկետները, եթե այդ ժամկետները սպառվում են նշված ժամանակահատվածում,

✅ Վարչական վտարման, արտաքսման կամ ռեադմիսիայի մասին պայմանագրի շրջանակներում վերադարձման մասին որոշում ունեցող քաղաքացիների համար՝ ՌԴ տարածքը կամավոր լքելու ժամկետը,

✅ Մի շարք փաստաթղթերի վավերականության ժամկետները, այդ թվում.
 Վիզա,
 - Ժամանակավոր բնակության թույլտվություն,
 - Ելքի ժամկետի նշումով միգրացիոն քարտերը,
 - Փախստականի վկայականները,
 - ՌԴ տարածքում ժամանակավոր ապաստանի մասին վկայականները,
 - Աշխատանքի թույլտվությունները։

☑️ Նշված ժամկետներում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չեն կայացվելու հետևյալ որոշումները.

 - ՌԴ տարածքում գտնվելու անցանկալիության մասին,
 - Վարչական վտարման մասին,
 - Արտաքսման մասին,
 - Ռեադմիսիայի մասին։

Հրամանագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով