A
A
Հայերին հեռացրել են «Դոմոդեդովո» օդանավակայանից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ մի շարք քաղաքացիներ մի քանի օր է՝ գտնվում էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում եւ չէին ցանկանում լքել տարածքը՝ հրաժարվելով ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան առաջարկած կացարանից եւ սնունդից։ Նրանք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն այս օրերին չվերթ չի նախատեսվում։
Սակայն այժմ օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ նրանց հանել են օդանավակայանի տարածքից։