Բացել լրահոսը Փակել լրահոսը
91724746_219725832608274_371705376241876992_n
A A
Հասարակություն

Սամցխե Ջավախքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը․ Aliq.ge

Վրաստանի 11 շրջաններից միայն երկուսը՝ Գուրիան և Կախեթին են «Կորոնավիրուսից ազատ» համարվում: Մեկ շաբաթ առաջ այս տվյալներն այլ էին, Սամցխե Ջավախքը ևս «կանաչ գոտի» էր որակվում:

Նախօրեին՝ ապրիլի 19-ին Սամցխե Ջավախքի շրջանում, Բորջոմիի Ախալդաբա գյուղի 30-ամյա բնակչի մոտ հաստատվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածի կոնտակտները պարզվել են, նրանք տեղափոխվել են կարանտինային ռեժիմ, ընտանիքի անդամները՝ ինքնամեկուսացման մեջ են:

Սամցխե Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հայտարարել է, որ վարակվածը շփում է ունեցել 8 մարդու, այդ թվում՝ քրոջ հետ, որը անցել է կորոնավիրուսի թեստը, պատասխանը բացասական է եղել: