Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավաշ
A A
Հասարակություն

«Լավաշի օր» միջոցառումը հետաձգվեց 1 տարով


2020 թվականի Օգոստոսի 1-ին Գեղարքունիք մարզի Ծաղկունք գյուղում նախատեսված էր իրականացնել «Լավաշի օր» միջոցառումը հայ և միջազգային հյուրերի մասնակցությամբ: 

Միջոցառումը նվիրված էր լինելու հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և հանդիսանում է հայերի արժեհամակարգի կարևորագույն տարր:

Սակայն, հաշվի առնելով մեր երկրում և ողջ աշխարհում տիրող ներկայիս իրավիճակը, նաև կարևորելով բոլորիս առողջությունը՝ «Դար» հիմնադրամը որոշում կայացրեց հետաձգել «Լավաշի օր» միջոցառումը 1 տարով: Այն անպայման տեղի կունենա 2021 թվականին: