ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին օրինագիծը
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ն շարունակում է աշխատանքները։ Նախ քվեարկության դրվեցին երեկ քննարկված օրինագծերը։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 99 կողմ ձայներով ընդունեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է հնարավորություն տալ ծնողին միանվագ ստանալ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ որպես ընտանեկան դրամագլուխ վճարվող մասը (երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 մլն դրամից 500 հազ. դրամը, իսկ հինգերորդ եւ հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 մլն դրամից 1 մլն դրամը):
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ 103 կողմ ձայներով ընդունեց ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է, որ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ եև պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:
Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:
ԱԺ-ն նաև այլ օրինագծեր ընդունեց։