Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-aKzlp8DHJr
A A
Քաղաքականություն

Հայաստանում արտադրվելու են թոքերի արհեստական շնչառական սարքեր և ՊՇՌ թեստեր

Թոքերի արհեստական շնչառական սարքերի նախագծման և արտադրական ցիկլին հասնելու համար ՀՀ կառավարությունը 90 մլն դրամի դրամաշնորհ տրամադրեց «Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ներկայացնելով նախարարության նախագիծը, ընդգծեց, որ  արտադրվող թոքերի արհեստական շնչառական սարքերը շուկայական արժեքից երկու անգամ մատչելի  կլինեն, և 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի, հնարավորություն կունենանք ամսական 40-50 սարք արտադրելու:

Հարցի քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն սարքերի արտադրությունը շատ կարևոր համարեց, որովհետև, նրա խոսքով, թոքերի արհեստական շնչառության սարքերի պակասը Հայաստանում մշտապես եղել է,  անգամ սովորական սեզոնային հիվանդությունների պարագայում դրանց պակասը զգացվել է երևանյան հիվանդանոցների վերականեդանացման բաժանմունքներում:

ՀՀ պարետ,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Չինաստանից ժամանած ինքնառիթով երեկ Հայաստան է բերվել 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին, և արդեն Հայաստանում արտադրվելու են ՊՇՌ թեստեր և սպառվելու են մեր երկրում: