17.00-ի դրությամբ Արցախի ընտրությունների 2-րդ փուլին մասնակցել է ընտրողների 37,5 տոկոսը
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը ներկայացնելով ժամը 17.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրությունների արդյունքները, տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող կամ ընտրողների 37,5 տոկոսը:
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` հետևյալն է.
Ստեփանակերտ-10616 ընտրող կամ 27.2%
Ասկերանի շրջան-5522 ընտրող կամ 46.3%
Հադրութի շրջան-4237 ընտրող կամ 49.7%
Մարտակերտի շրջան-5601 ընտրող կամ 43.0%
Մարտունու շրջան-7305 ընտրող կամ 42.4%
Շահումյանի շրջան- 887 ընտրող կամ 42.2%
Շուշիի շրջան- 1551 ընտրող կամ 39.5%
Քաշաթաղի շրջան-2973 ընտրող կամ 41.9%
Երևան 1- 147 ընտրող կամ 17.7%-ը:
Հիշեցնենք՝ Արցախում այսօր կորոնավիրոսի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում շարունակվում է ընտրությունների երկրորդ փուլը: Այս փուլում մրցում են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Արայիկ Հարությունյանը հավաքել էր արցախցիների ձայների 49.2տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26.4 տոկոսը: