Բացել լրահոսը Փակել լրահոսը
_111761220_hi060963166
A A
Քաղաքականություն Հասարակություն

«Բժիշկներին կյանքով եմ պարտական»․ Բորիս Ջոնսոնի վիճակը բարելավվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով հիվանդանոցում է՝ կորոնավիրուսային վարակով, հայտարարել է, որ կյանքով է պարտական բրիտանական առողջապահական համակարգին։

55-ամյա Ջոնսոնն օրերս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ։ Նա վերակենդանացման բաժանմունքում անցկացրել է 3 օր, դեռ գտնվում է Լոնդոնի Սենթ-Թոմաս հիվանդանոցում։ 

Սա վարչապետի առաջին պաշտոնական հայտարարությունն է հիվանդանոցում հայտնվելուց հետո։

«Ես անսահման շնորհակալ եմ բժիշկներին, նրանց կյանքով եմ պարտական»,- ասել է նա։

Կորոնավիրուս Բորիս Ջոնսոնի մոտ հաստատվել էր մարտի 27-ին։ Այնուհետեւ նրա վիճակը կտրուկ վատացել էր, թոքաբորբ էր սկսվել։ Այժմ վարչապետն իրեն ավելի լավ է զգում։