A
A
Պատմության մեջ առաջին անգամ Թրամփն ԱՄՆ 50 նահանգներում խոշոր աղետի ռեժիմ է սահմանել
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վայոմինգում խոշոր աղետի ռեժիմ է հայտարարել։ Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ նման ռեժիմը գործում է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադդ Դիրը Թվիթերի իր էջում։
«Պատմության մեջ առաջին անգամ նախագահը հայտարարում է, որ բոլոր 50 մարզերում խոշոր աղետի ռեժիմ է»,- գրել է նա։
Նշենք, որ վերջին տվյալներում ԱՄՆ-ն COVID-19-ից զոհերի թվով առաջին տեղում է աշխարհում։
Ամենաբարդ իրավիճակը Նյու-Յորքում է։