Բացել լրահոսը Փակել լրահոսը
DORCwfTQRGPkSVTn
A A
Պաշտոնական

Երկուշաբթիից գործունեության որոշ տեսակներ կթույլատրվեն. Նիկոլ Փաշինյան. ուղիղ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով է հանդես եկել, որի շրջանակներում խոսել է հետագա անելիքների մասին։

Վարչապետը նշել է, որ Ապրիլի 24-ին ու մայիսի 8-9-ին միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն։ Հատկապես նշել է, որ մարդկանց մասսայական մասնակցություն այդ միջոցառումներին կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված չի լինելու։

Վարչապետը նաև նշել է, որ հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ արգելվելու է, քանի որ այն ունի ամենամեծ ռիսկայնությունը։ Սակայն գործատուները, կառավարության որոշմամբ, հոգալու են իրենց աշխատակիցների տեղափոխման հարցը։

Առաջիկա շաբաթվա համար արգելված են լինելու նաև միջմարզային ուղևորափոխադրումները։ Տաքսիների ու անձնական մեքենաներով տեղափոխումը կթույլատրվի։ ։Կարող են գործել նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները, անձնական մեքենաները՝ Պարետատան համապատասխան հրահանգների շրջանակում։

Արտակարգ դրությունը երկարացնել-չերկարացնելու մասին խոսելիս վարչապետը նշեց , որ այսօր քննարկել են եւ եկել համոզման, որ անխուսափելի է՝ պետք է ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացնել․

«Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, որից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի նաեւ արտակարգ դրության հարցը: Մեր եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է արտակարգ դրությունը երկարացնել, քանի որ դա անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար»,-ասել է նա:

Վարակի աղբյուրների մասին անդրադարձին Փաշինյանն ասել է․

«Ամենառիսկային խումբը մեզ համար հագուստի արտադրություն, տեքստիլի ոլորտն է, որովհետեւ մեր հիվանդների ամենամեծ թվերը, որ ունենք, դրա տանող ուժը եղել է տեքստիլ արտադրությունը»:

Նշել է, որ քննարկում են նաեւ այս ոլորտի գործունեությունը թույլատրելու հնարավորությունը՝ իհարկե, պահպանելով որոշաի կանոններ:

«Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն եւ առաջիկայում ավելի մանրամասն խորհրդակցություններ կանցկացնենք տեքստիլ ոլորտի մեր գործարարների հետ, որպեսզի նրանց ցույց տանք, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ ենք նախատեսել, որ իրենք կարողանան արտադրությունը կազմակերպել»,-ընդգծեց Փաշինյանը: