Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Հասարակություն

Artuyt. Փաթաթվի՛ր արվեստով (տեսանյութ)

Artuyt ընկերությունը հիմնադրվել է նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկական արվեստը, թե Հայաստանի ներսում, թե նրա սահմաններից դուրս:

Մենք ստեղծում ենք շարֆեր հայ ժամանակակից նկարիչների նկարներով և կոլաժներով։ Գեղեցիկ և յուրօրինակ շարֆերի միջոցով Ձեզ հնարավորություն կընձեռնվի ճանաչել հայկական արվեստի բարձրարվեստ նմուշները՝ սկսած միջնադարյան մանրանկարչությունից մինչև ժամանակակից աբստրակցիոնիզմ։

2017 թվականից սկսած Artuyt ընկերությունը հանրությանը ներկայացրեց 100% բնական շարֆերի տեսականի, որոնք արտադրվում էն Իտալիայում։ Այդ նույն տարեթվից սկսած, ընկերությունը մշտապես ներկայացրել է իր մետաքսյա հավաքածուները Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությունների ընթացքում։

Artuyt-ը համագործակցում է տարբեր թանգարանների հետ, որոնցից են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Սուրբ Էջմիածնի թանգարանները, Երվանդ Քոչարի թանգարանը, Մատենադարանը և այլն։

Բազմաթիվ նշանավոր մարդիկ կրում են Արտույտի շարֆեր։ Նրանցից են՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահի կին Նունե Սարգսյանը, Քիմ Քարդաշյանը, հայ-կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանը, ռուս ճանապարհորդ-բլոգեր Դարիա Սիտորինան, Իտալիայի նախագահի դուստրը և այլոք։

Artuyt-ի շարֆերը կարող եք ձեռք բերել օնլայն՝ artuyt.com կայքի միջոցով կամ զանգահարելով 099 589009։ Գործում է առաքում։

 

Hovhannes Petrosyan

Founder, Head of Marketing

Artuyt

Tel. +374 96 009350

www.artuyt.com