Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գնել Սանոսյան
A A
Քաղաքականություն

Ննջեցյալների շիրիմներին այցելեք միայն ընտանիքի անդամներով․ մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կոչ է արել մարզի բնակիչներին։

Նրա ֆեյսբուքյան ուղերձում նշվում է․

«Ինչպես գիտեք ապրիլի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Իսկ դրան հաջորդող օրը՝ ապրիլի 13–ին, նշվում է Սուրբ Զատիկի մեռելոցը: Հորդորում եմ այդ օրերին զերծ մնալ բազմամարդ հավաքույթներ կազմակերպելուց, ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանիքի անդամներով։

Հարգելի քաղաքացիներ, այս ամենն արվում է բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով: Մնացե՛ք տանը: Առողջ եղե՛ք:»