Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հեռավար ժամանց՝ մանկապարտեզ այցելող երեխաների համար

Մինչ դպրոցականները  հեռավար դասապատրաստում են անցնում իրենց ուսուցիչների և դասընկերների հետ, մանկապարտեզ հաճախող երեխաներն էլ հետ չեն մնում կրթական ծրագրերից ի շնորհիվ այն դաստիարակների, որոնք որոշել են այսուհետ աշխատանքն իրականացնել օնլայն տարբերակով:

Ամեն աշխատանքային օր փոքրիկները սպասում են իրենց դաստիարակի հետ տեսակապին, որի ժամանակ նա հեքիաթ է պատմում, սովորեցնում նոր երգ և անգամ՝ միասին մարզվում են:

«Դաստիարակները լինելով իրենց գործի նվիրյալ մանկավարժներ, կատարում են իրենց գործը, իհարկե համաձայնեցնելով ծնողների հետ: Շատ անգամ, դասապատրաստմանը մասնակցում են նաև ընտանիքի անդամները՝ տատիկները, մեծ քույրերը, օգնելով ծնողներին: Կրտսեր խմբի երեխաների հետ հեռավար ժամանցը  իրականացվում է միջնորդավորված ձևով, այլ կերպ անհնար է, իսկ ավագ խմբի երեխաներն ավելի ինքնուրույն են. նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը:

Հեռավար դասապատրաստումը կամ երեխաներին զբաղեցումը կազմակերպելիս դաստիարակները առաջնորդվում են մանկապարտեզների համար նախատեսսված կրթական ծրագրերով, սակայն ավելի մեղմ եղանակ է կիրառվում, քանի որ հեռավար դասապատրաստումը այլ կանոններ է թելադրում, որքան էլ կրթությունը լավ լինի,  երկար չեն կարողանում հեռահար դաս անել. պարզաբանում է  Նունե Սարգսյանը:

«Շատ հետաքրքիր ֆլեշմոբեր են կազմակերպում, օնլայն տարբերակով կատարում են ֆիզկուլտուրա, երգեցողություն, շատ գեղեցիկ ձևով երեխաները, դաստիարակները և ծնողները աշխատում են»:

Դաստիարակներին ուղղորդում չի եղել, նախաձեռնությունը իրենցն է, քանի որ նախադպրոցական կրթությունը պարտադիր կրթություն չէ, այսպիսով՝ պարտադիր էլ չէ հեռավար կրթություն կազմակերպելը, նշում է Նունե Սարգսյանը:

Դաստիարակ Արուսյակ Թովմասյանը պատմում է․

«Տանը ապլիկացիաներ եմ անում, գործողությունները  հերթականությամբ նկարում  եմ ուղարկում եմ երեխաներին, իրենք  նույն ձևով աշխատում են, հետո իրենք աշխատանքները նկարում  և ուղարկում են ինձ: Զատիկին ընդառաջ ֆլեշմոբ եմ կազմակերպել, երեխաները զատկական երգեր են երգում, ընտրել եմ իրենց տարիքին համապատասխան «Խնկի ծառը» երգը, որտեղ խոսքերը շատ չէին և իրենք շատ հետաքրքիր երգը կարողացան ներկայացնել: Հանձնարարել եմ հեքիաթներ պատմել, իրենք էլ իրենց նկարել և ուղարկել են ինձ:

Արուսյակ Թովմասյանը ասում է, հեռավար ժամանցից  ծնողները շատ գոհ են, անհամբեր սպասում են հանձնարարություններին: Իսկ Զատիկի տոնին ընդառաջ տեսակապի միջոցով սովորեցրել է երեխաների ածիկ ցանել, տեսնելով առաջին ծիլը երեխաները մեծ ոգևորություն են ապրել: