Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+medvedeva
A A
Սպորտ

Հայազգի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի քայլերը՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին

Հայկական արմատներ ունեցող գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան ռուսաստանցի մարզիկներին կոչ է արել համախմբվել և միասնական ճակատով պայքարել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ:    

«Հազարավոր մարդիկ արդեն տուժել են կորոնավիրուսից: Շատերը կորցրել են իրենց հարազատներին: Ես անկեղծորեն անհանգստացած եմ բոլորի համար այս դժվարին պահին: Հատկապես ավագ սերնդի համար: Մենք, մարզիկներս, ուժեղ մարդիկ ենք և պետք է օգնենք նրանց: ⠀⠀

Այս կոչը մասնավորապես վերաբերում է մարզիկներին, և ոչ թե այն մարդկանց, ովքեր ֆինանսապես և բարոյապես տուժել են: Իհարկե, մարզիկների թվում էլ կան այնպիսիները, ովքեր այժմ ֆինանսապես խնդիրներ ունեն: Բայց մարզիկների թվում նաև շատ են նրանք, ովքեր կարող են օգնել: Կարևոր չէ՝ դա կլինի չմշկորդ, ֆուտբոլիստ, հոկեյիստ կամ բասկետբոլիստ: ⠀⠀

Փորձենք միավորվել: Ես կոչ եմ անում այն ​​մարզիկներին, ովքեր ունեն այդ հնարավորությունը: Պատմեք այն մասին, որ ներգրավված եք կորոնավիրուսի դեմ պայքարում: Որքան շատ ուշադրություն հրավիրենք այդ հարցի վրա, այնքան կկարողանանք շատ նյութական օգնություն հավաքել Ռուսաստանում:

«Ռուսֆոնդ» բարեգործական հիմնադրամը գումար է հավաքում մարզային հիվանդանոցներին աջակցելու համար` կորոնավիրուսի դեմ պայքարում: Մենք արդեն կատարել ենք մեր ներդրումը, ինչպես նաև մեր առցանց խանութի վաճառքից ստացված ամբողջ գումարը կուղարկվի հիմնադրամին:

Հարգելի մարզիկներ, եկեք օգնենք մարզային հիվանդանոցներին, վերազինենք անհրաժեշտ ամեն ինչով` կենսաքիմիական արյան ստուգում կատարելու սարքավորումներով, ախտահանիչներով, պաշտպանիչներով, թոքերի արհեստական շնչառության սարքերով: Բժիշկները հերոսներ են, և այժմ, քան երբևէ, նրանք աջակցության կարիքն ունեն նրանց կողմից, ում աջակցել են միլիոնավոր երկրպագուներ», - իր Instagram-ում գրել է 2018թ ձմեռային օլիմպիական խաղերի մեդալակիրը:

Հավելենք, որ Եվգենյա Մեդվեդևան այժմ գտնվում է Ճապոնիայում և պատրաստվում է բալետ սառույցի վրա նոր ներկայացմանը: