Բացել լրահոսը Փակել լրահոսը
Брифинг_09042020
A A
Քաղաքականություն

Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ընտրություններին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին իր ամենաշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հարցին։

«Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների վերաբերյալ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Այդ հայտարարությունը կարելի է ծանոթանալ ԵԱՀԿ պաշտոնական կայքում»,- ասել է Զախարովան:

Նա նշել է՝ իրենք ելնում են նրանից, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար։

«Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում իբր անկախ պետություն։ Նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Միեւնույն ժամանակ, չենք կարծում, որ խաղաղ կարգավորման հետագա գործընթացն ինչ-որ ձեւով կախված է այդ ընտրություններից»,- ասել Զախարովան։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում անցկացվեցին նախագահական ընտրություններ։  Դրանց արդյունքների հիման վրա հայտարարվել է երկրորդ փուլի մասին, որը կկայանա ապրիլի 14-ին: