Բացել լրահոսը Փակել լրահոսը
92104028_1418864181619983_8482843916096241664_o
A A
Պաշտոնական

Մրցույթ՝ ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքների համար

Հ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը հայտարարում է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների համար։

Ճանապարհը վերականգնվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում,
ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։ Աշխատանքները պետք է ավարտվեն 5 ամսվա ընթացքում։
 

Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային
փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես
նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են
ծանոթանալ՝
?www.gnumner.am կամ ?www.armeps.am կայքերից։

Հայտերը պետք է ներկայացնել մինչև մայիսի 14-ը՝ ժամը 11.00։