Բացել լրահոսը Փակել լրահոսը
92940639_2809496732419802_7895858496757825536_n
A A
Պաշտոնական

«Նրանք մեծ պատասխանատվությամբ ստանձնել են Երևան-Պեկին, Պեկին-Երևան չվերթի իրականացումը»

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ապրիլի 8-ին Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ, ինչպես նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացի։

Երկարաժամ ինքնաթիռային թռիչքը (8-9 ժամ) ԻԼ-76 ինքնաթիռով իրականացրել է պաշտպանության նախարարության հմուտ, փորձառու, արհեստավարժ օդաչուների երկու անձնակազմը։

Նրանք մեծ պատասխանատվությամբ ստանձնել են Երևան-Պեկին, Պեկին-Երևան չվերթի իրականացումը՝ ապահովելով պատասխանատու բեռի արագ և անվտանգ փոխադրումը։

Օդաչուական անձնակազմն արժանացել է պաշտպանության նախարարի և հրամանատարության բարձր գնահատանքին»: