Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 10-ը ապրիլի․ Մարաղայի կոտորածից մինչեւ մերօրյա բռնություններ (տեսանյութ)

1992-ի այս օրը տեղի ունեցավ Մարաղայի կոտորածը։ Մարտակերտի շրջանի Մարաղա բնակավայրի խաղաղ բնակիչները ադրբեջանական բանակի զինված հարձակման զոհ դարձան։

1998-ի ապրիլի 10-ը վարչապետ Արմեն Դարբինյանի առաջին աշխատանքային օրն էր։ Այդ օրն իսկ նա այցելեց Ազգային Ժողով եւ խոսեց օրենսդիր ու գործադիր մարմինների գործակցության անհրաժեշտության մասին։ Ուղիղ մեկ տարի անց խորհրդարանի ամբիոնից վարչապետ Դարբինյանը քննադատվում էր եւ մեղադրվում ճշմարիտ ռեֆորմատոր չլինելու մեջ։

Այս քաղաքացիները փորձում են վաճառել իրենց տները՝ Հայաստանից հեռանալու կամ արվարձաններում ավելի էժան գնով բնակարան ձեռք բերելու նպատակով։ Բնակարան վաճառողների թիվն օրեցօր ավելանում է։

2000-ի ապրիլի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Սիրիական ավիաուղիների Բոյինգ ինքնաթիռը, որը բերել էր սիրիական օդագնացության ներկայացուցիչներին։ Երեւան-Հալեպ-Երեւան ուղեւորափոխադրումներում հայկական ավիաուղիների մենաշնորհին վերջ էր տրվում։ Նոր ավիափոխադրողի գալուստը Սիրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Սարգսյանը համարեց որպես բարեկամության ամրապնդման մի քայլ։

2001-ի այս օրը երեւանում բացվեց հայ-իրաքյան բարեկամության կենտրոնը, որն աջակցելու իրաքահայ համայնքին։ Հայ եւ իրաքցի գործարարները համագործակցում են նավթ սննդամթերքի դիմաց ծրագրի շրջանակներում։

2013-ի այս օրը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վարույթ սկսեց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ իրավապահների կողմից նախորդ օրը բռնության կիրառման փաստի առիթով։ Ի դեպ, իրավապահներն էլ իրենց հերթին Մարտիրոսյանի նկատմամբ էին վարչական վարույթ սկսել։