Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թուրքիայից Հայաստան է տեղափոխվել ՀՀ 73 քաղաքացի՝ Վրաստանը միջանցք է տրամադրել

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է․

Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով):

Դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։