Բացել լրահոսը Փակել լրահոսը
92516866_2827712107282277_6720069637079302144_n
A A
Քաղաքականություն

Նախարարները՝ իրենց ստացած պարգեւավճարների մասին

87 կազմակերպություններ համապատասխանել են կառավարության  սահմանած չափանիշներին, 61-ը՝ չի համապատասխանել։

Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա հավաստմամբ, այն կազմակերպությունները, որոնք անցյալ տարի ժամկետանց պարտքեր ունեն, այս աջակցության համար դիմել չեն կարող: Բայց այս շաբաթ քննարկելու են նշված պահանջները, և հնարավոր է՝ որոշակի ճշգրտումներ և փոփոխություններ լինեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ սոցիալական ծրագրերը միտված են սոցիալական վիճակը մեղմելու, սակայն ծրագրերը չեն կարող ամբողջությամբ բարելավվել սոցիալական վիճակը: Ըստ նրա՝ աջակցության ծրագրերի համար նախատեսված գումարը հաշվարկված է նվազագույն զամբյուղի շեմով, որը նաև նպաստների համար է սահմանված:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց,  որ միջոցառումներն ունեն իրավիճակային տրամաբանություն, և դա ճիշտ քաղաքականություն է, օրվա խնդրից է բխում և մշտական բնույթ չի կարող կրել:

Գազի գնի բարձրացման հետ կապված փոխվարչապետը նշեց.

««Գազպրոմ Արմենիա»-ի կողմից ներկայացված հայտը ենթադրում է ներդրումներ, որի գնահատականը կտրվի, երբ հանրային կերպով քննարկումներ լինեն: Իսկ ի՞նչ նշանակություն կունենա տվյալ ներդրումը, դեռևս պատասխան չկա: Իմ կողմից  ուղղված նամակին պատասխանը շուտով կլինի»:

Հարցին, թե Վրաստանում  քաղաքացիների կոմունալ վճարները չեղարկեցին, իսկ Հայաստանում ծրագիր չկա՞ արդյոք՝ գոնե մասնակի փոխհատուցման համար, Մհեր Գրիգորյանը ասաց, որ չի բացառում, որ այդ հարցը քննարկվի:

 «Մենք չենք կարծում, որ դա ճիշտ ուղղոթյուն է: Իսկ ինչի՞ ոչ կոմունալ վճարներ, ինչի՞ ոչ վարձակալության վճարները, սննդի հետ կապված ծախսեր և այլն․ հարցեր են առաջանում: Որպեսզի գործողությունների մեջ ճշգրիտ լինենք, պետք է մոտենանք շահառու խմբի կարիքից: Բայց չեմ բացառում: Բայց դա չի նշանակում, որ միջոցառման նպատակը պետք է լինի հարկ, կոմունալ չվճարել, վարկ չվճարել, դա սխալ սկզբունք է, մեր սոցիալական միջոցառումներն ուղղված են լինելու կարիքավոր խմբին բացահայտելուն և օժանդակելուն»:

Զարուհ Բաթոյանը, անդրադառնալով տարեցների խնամքի կենտրոններին, նշեց, որ թեստավորման դեպքեր չեն կատարվել, քանի որ տարեցների խնամքի տներում արտակարգ իրադրությունից երկու- երեք շաբաթ առաջ հայտարարվել էր կարանտին, և այցելուների համար փակ են եղել: Այս պահին էլ անհրաժեշտ միջոցները ձեռնարկված են:

Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին,  նշեց, որ 5-րդ միջոցառումը ենթադրում է դրամաշնորհ այն ընկերությունների համար, որոնք հունվարի 1-ից մինչև օրս չեն նվազեցրել իրենց աշխատողների քանակը և աշխատավարձի ֆոնդը.

«Կան դեպքեր, որ աշխատակիցների քանակը նվազել է, քանի որ այս ժամանակահատվածում աշխատակիցները գնացել են ֆիզարձակուրդ կամ անցել են թոշակի, որն էլ հանգեցրել է նրան, որ դրամաշնորհային ծրագրերի հասանելիությունը դարձել է անհնարին: Սակայն մենք այդ ուղղությամբ  դեռ քննարկումներ ենք անում, և խնդիրը մեր ուշադրության կենտրունում է»:

Դիտարկմանը, թե ե՞րբ են ստացել պարգևավճարներ և ե՞րբ են հաջորդը  ստանալու, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ փետրվար և մարտ ամիսների արդյունքներով որոշակի սպասարկող անձնակազմ հանգստի օրերին ստացել են պարգևավճար, դրանք այն աշխատակիցներն են, որոնք աշխատել են շենքի մաքրության, սանիտարական վիճակի կարգի բերելու հարցերով, իսկ հետագայում կտրամադրվի, թե ոչ, կառավարությունը պետք է  որոշումի. 

«Մենք մեր աշխատակիցներով  հասկանում ենք, որ իրավիճակը վերաբերում է բոլորին, և բոլորը պետք է ունենան համարժեք սպասումներ»:

Զարուհի Բաթոյանը նշեց, որ վերջին անգամ պարգևավճար ստացել է փետրվարին, իսկ հետո կստանա, թե ոչ, այստեղ միասնական որոշման խնդիր կա, քանի որ պարգևավճարների տրամադրումը իրենք չեն որոշում: 

Հարցի վերաբերյալ Մհեր Գրիգորյանը նշեց, որ հստակ չի կարող ասել, թե երբ է ստացել պարգևավճար,  կարող է գրավոր պատասխանել․ իսկ ի՞նչ կլինի ապագայում, դեռ չի կարող ասել:

Հարցին թե արդյոք վարչապետը և Կառավարությունը Թուրքիայի նախագահի՝ Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու հայտարարության վերաբերյալ քայլեր ձեռնարկելու են, թե ոչ, Մհեր Գրիգորյանը նշեց, որ հարցն ուղղված է ԱԳՆ-ին: