Բացել լրահոսը Փակել լրահոսը
schild-fuer-gefoerderte-kleinstprojekte
A A
Պաշտոնական

Դրամաշնորհային ծրագիր Գերմանիայի դեսպանությունից՝ ուղղված կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանը

Covid-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակի բերումով Երևանում Գերմանիայի դեսպանությունը Փոքր դրամաշնորհային ծրագրերի բյուջեի մի մասն ուղղելու է կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանը։

Ապրիլին հնարավորություն է ստեղծվում կրկին ներկայացնել ՓԴԾ հայտեր, որոնք, սակայն, կվերաբերեն կորոնավիրուսի դեմ պայքարին, այդ թվում՝ հիվանդանոցների, քրեակատարողական հիմնարկների, մանկատների կամ նման հաստատությունների կողմից դիմակների, ախտահանման միջոցների և դեղամիջոցների ձեռքբերմանը։ Բացի այդ, աջակցություն կարող են ստանալ հիգիենայի կամ համավարակի դեմ պայքարի վերաբերյալ վերապատրաստումները։

Պետական կառույցները նույնպես կարող են օգտվել սույն աջակցությունից։ Հայտի համար կարող եք օգտագործել Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար նախատեսված ձևաթուղթը, իսկ լրացված հայտն էլեկտրոնային տարբերակով ուղարկել [email protected] հասցեին։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից։