Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ Ազգային Ժողով
A A
Քաղաքականություն

Բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան հասանելի դարձնել իրավապահներին, ՊԵԿ-ին ու ՏՄՊՊՀ-ին․ առաջարկ (տեսանյութ)

Խորհրդարանում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Կառավարությունն այս փաթեթով առաջարկում է բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան հասանելի դարձնել իրավապահներին, ՊԵԿ-ին ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնանժողովին։

Ըստ հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի՝ գործող օրենքով ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի մասին ինֆորմացիան բաց է, սակայն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի սեփականատերերի տվյալները՝ ոչ։

«Բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան անհրաժեշտ է իրավապահ մարմիններին, ՊԵԿ-ին ու ՏՄՊՊՀ-ին իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար։ Ընդ որում՝ ունենք այնպիսի իրավիճակ, երբ մեր օրենսդրությամբ իրավապահ մարմինները այդ ինֆորմացիան կարողանում են ստանալ միայն դատարանի որոշմամբ, իսկ ՏՄՊՊՀ-ն ընդհանրապես գործիքակազմ չունի այդ ինֆորմացիան ստանալու համար։ Այդ ինֆորմացիան էական է մի շարք դեպքերում փոխկապակցված անձանց մասին ինֆորմացիա իմանալու համար»,- պարզաբանեց Ռաֆիկ Գրիգորյանը։ Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացավ։