Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

Կառավարության առաջարկով Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 9-ի հերթական նիստում որոշում ընդունեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին՝ ապրիլի 13-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Հարցը Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր: 

Կառավարությունը օրենդիրին առաջարկում է նիստի հետևյալ օրակարգը.

1) «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.
(առաջին ընթերցում),

(երկրորդ ընթերցում)

2) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ.
(առաջին ընթերցում),
(երկրորդ ընթերցում):

 Հայաստանի  Հանրապետության  Ազգային ժողովի արտահերթ նիստում  կառավարության ներկայացուցիչը կլինի  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: