Բացել լրահոսը Փակել լրահոսը
norditropin
A A
Պաշտոնական

Դեղամիջոցն առաջին անգամ անվճար է հատկացվել

ԱՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող հետևողական քաղաքականության շնորհիվ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում առաջին անգամ Արցախի Հանրապետությունում «Աճի հորմոնի անբավարարությամբ» ախտորոշմամբ հաշվառված 0-18 տարեկան երեխաների համար ստացվել է «Նորդիտրոպին նորդիլետ /սոմատրոպին/ 10մգ/1,5մլ» դեղամիջոց:
ԱՀ առողջապահության նախարարի 2020թ. ապրիլի 8-ի հրամանով նշված դեղամիջոցը հատկացվել է «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ-ին՝ համապատասխան երեխաներին տրամադրելու նպատակով:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն