Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ ընտրություն
A A
Պաշտոնական

Քրեական գործեր՝ քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ

 2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում, քվեարկության արդյունքը բացահայտող փասթաթուղթ հանդիսացող քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ, 2020թ ապրիլի 6-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ հարուցված թվով չորս քրեական գործ, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ 

  Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ 

Արցախի Հանրապետության քննչական կոմիտե