Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նախարարները ներկայացրել են կառավարության հաստատած աջակցության ծրագրերը (տեսանյութ)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարությում տեղի ունեցած մամուլի ասուլիսի տեղեկացրեց, որ արդեն հաստատված են աջակցության 10 միջոցառումներ, որոնցից  6-ը գործում է:

 Նա տեղեկացրեց, որ միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը կազմել էր 3 միլիարդ դրամ: Այսօրվա հաստատված ևս մեկ ծրագիրը վերաբերում է միկրոբիզնեսին, որոնք գործում են որպես անհատ և ոչ թե որպես  ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ:

«8,9,10 միջոցառումների գործընթացը կսկսենք  իրականացնել երկուշաբթի օրվանից: Մենք իհարկե պարբերաբար ճշգրտումներ անում ենք և կշարունակենք , քննարկվում են  բիզների հետ կապված խնդիրները: Մեր ցանկությունն է, որ տնտեսական բլոգի միջոցառումները լինեն ոչ թե հակաճգնաժամային գործիքակազմ, այլ որ աշխատեն նպաստ մասնավոր հատվածի զարգացմանը»:

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է, ինչ  4-րդ և 6-րդ ծրագրերի շահառու հանդիսացող քաղաքացիները կարող են ստանալ գումարը:

« 4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, որոնք ազատվել էին աշխատանքից՝ մարտի 13-ից 25-ը ընկած ժամանակահատվածում, և 6-րդ ծրագիրը այն անձանց մասին է, որոնք երեխաներ չունեն: Քաղաքացին ծրագրի շահառու հանդիսանում է, թե ոչ, կարող է ստուգել կայքում , որտեղ նշված է, թե որ բանկ  կարող է մոտենալ և ստանալ միանվագ աջակցություն: Վաղը կսկսվի 7-րդ միջոցառումը, որը վերաբերում է հղի կանանց, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից, կամ իրենք միայնակ են: Խոշոր շահառուների ցանկը լրացվում է, վաղը 7-րդ ծրագրի մեկնարկը կտրվի»:

Զարուհի Բաթոյանը նաև նշեց, որ ստացել են 15 հազար հղի կանանց տվյալներ, որը պետք է համեմատեն բնակչության պետական ռեգիստրի հետ և հասկանան՝ ովքեր են ծրագրի շահառուները:  Արդեն շուրջ 3750 հղի կին կարող է վաղը աջակցություն ստանալ: Իսկ 4-րդ ծրագրի ցանկը թարմացվում է, եթե շահառուների անուններն ավելացվում են։

 Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով Կառավարության տրամադրվող  աջակցություններին, նշեց, որ 4 միջոցառում կա, որ տնտեսական բնույթի է: 

«Առաջին փաթեթը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնց վարկավորման կամ սուբսիդավորման վերաբերյալ որոշումները կայացվում են առևտրային բանկային համակարգի օգնությամբ։ Այս դեպքում Կառավարությունը աջակցություն է տրամադրում վերաֆինանսավորմամբ, համաֆինանսավորմամբ կամ տոկոսների սուբսիդավորման եղանակով»: 

«Այս պահին առաջին միջոցառման համար տրամադրված է 1 մրդ 433 մլն դրամ վարկային փաթեթներից, փաստացի տրամադրված են եղել 520 մլն դրամ վարկային միջոցներ: Երկրորդ միջոցառումը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտին։ Ապրիլից տոկոսները ֆինանսավորում ենք ամբողջությամբ, ոչ թե մասնակի, և արդյունքում մինչև 1մլն դրամ արժեքով միկրովարկերը հասանելի կլինեն գյուղատնտեսական ընկերություններին: Երրորդը վերաբերում է փոքր ձեռնարկությունների վարկային աջակցությանը, այս դեպքում մենք  կազմակերպությունների ընտրությունը կատարելիս հաշվի ենք առնում, որ կազմակերպությունները 2019 թվականին ցուցաբերել են բարեխիղճ վարկային և հարկային վարքագիծ, և որոնք ունեն 24 մլն դրամը գերազանցող բայց 500 մլն դրամից պակաս շրջանառություն: Վարկային միջոցները տրամադրվում են 2 տարի անտոկոս և երրորդ տարի՝ 12 տոկոս դրամային տոկոսադրույքով»,- նշեց նախարարը: