A
A
Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ։ Ըստ Պատրիարքարանի՝ Թուրքիայի նախագահը հարցրել է նրա որպիսությունը և ասել, որ պատրաստակամ է հոգալ հայ համայնքի կարիքները։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ պատրաստակամ է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու հարցը լուծել, ինչպես նաև Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։
Հայոց պատրիարքությունից ստացված տեղեկությունից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։