Բացել լրահոսը Փակել լրահոսը
https___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_200311235712-04-coronavirus-outbreak-0311-tests
A A
Պաշտոնական

Արցախում կորոնավիրուսային հիվանդի հետ շփվածները ախտանիշներ չունեն

Արցախի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան: 
 
 Նախորդ օրը կորոնավիրուսի հաստատված դեպքի հետ կապված, նախարարությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ անձի առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Նրա հետ շփման մեջ գտնող անձանց մոտ որևէ ախտանիշներ չկան. վերջիններս գտնվում են բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ:
Լրացուցիչ ապահովության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև հարևան բնակավայրում: