Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլիստները մնացին առանց միջազգային մրցակցության

Տեղի է ունեցել բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԲԱ-ի Եվրոպայի կենտրոնական խորհրդի նիստը։

Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, նիստի մասնակիցները հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով Եվրոպայում տիրող իրավիճակը և երիտասարդ խաղացողների, մարզիչների, երկրպագուների առողջությունն ու անվտանգությունը, որոշել են չեղյալ համարել այս ամռանը կայանալիք բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկան հավաքականը պատրաստվում էր մասնակցել փոքր երկրների 2020թ եվրոպական առաջնությանը, իսկ կանանց Հայաստանի Մ-18 ու Մ-16 հավաքականները, ինչպես նաև տղաների Մ-16 թիմը՝ պետք է հանդես գային Եվրոպայի C դիվիզիոնի այդ տարիքային առաջնություններում։