Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության աստիճանը․ ՊՆ

 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Մուրադյանը: Այս մասին հայտնում Է ՊՆ մամլո  ծառայությունը։

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության աստիճանը, հրահանգներ են տրվել անձնակազմի կարողությունները զարգացնելու վերաբերյալ:

 Իսկ 1-ին զորամիավորման N զորամասի ականանետային մարտկոցների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ։

Զինծառայողները մարտական վիճակի են բերել ականանետները  և դիպուկ կրակով ոչնչացրել պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: