Բացել լրահոսը Փակել լրահոսը
taron_avia_ek73797_boeing_737_505_37679871001_2.thumb
A A
Պաշտոնական

«Երբևէ ներգրավված չենք եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ»․ «Տարոն-Ավիա»-ի հայտարարությունը

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ուզում ենք անդրադառնալ վերջին մի քանի օրվա ընթացքում հայաստանյան մամուլում տեղ գտած մի շարք հոդվածներում և հրապարակումներում «Տարոն- Ավիա» ՍՊԸ ավիաընկերության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին․

Առաջինը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը իր գործունեության ընթացքում ոչ մի թռիչք չի իրականացրել դեպի Բուլղարիա։

Երկրորդը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը և նրա կողմից շահագործվող օդանավերը երբևէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ։

Մենք նույնպես մտահոգված ենք հայկական քաղաքացիական ավիացիայի ապագայով և ակնկալում ենք ստեղծված խնդիրների շուտափույթ հանգուցալուծում

«Տարոն–Ավիա» ՍՊԸ ղեկավարություն»։

Աղբյուր՝ aravot.am