Բացել լրահոսը Փակել լրահոսը
24773_b
A A
Պաշտոնական

Անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ՝ Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում, մարտի երկրորդ տասնօրյակից սկսած, սկսվել եւ ընթանում են անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզի գլխավոր համաճարակաբան Սարգիս Ավագյանը, մարտի 12-ից բրուցելյոզ հիվանդության հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով տնտեսություններում արյան նմուշառում է իրականացվում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների շրջանում:

Մարտի 25-ից ձեռք են բերվել պատվաստանյութերը՝ մի շարք այլ միջոցառումներ իրականացնելու համար: «Սիբիրախտի, խշխշան պալարի, դաբաղի, պաստերելյոզի, խոզերի դասական ժանտախտի դեմ համապատասխան պատվաստանյութերը ձեռք են բերվել, պատվաստումները կսկսվեն առաջիկա օրերի ընթացքում: Մինչեւ անասնագլխաքանակի արոտ դուրս գալը պատվաստումներն ամբողջ ծավալով ավարտված կլինեն: Այժմ ընթանում է նաեւ ծնի շրջանը: Համենայնդեպս, այս պահի դրությամբ մենք տնտեսություններից համաճարակներով պայմանավորված անկումների կամ վիժումների մասին ահազանգեր չենք ստացել: Ոչխարի ծինն ավարտված է մոտ 90, խոշորի ծինը՝ մոտ 50 տոկոսով»,-ներկայացրեց Սարգիս Ավագյանը:

Գեղարքունիքի մարզպետարան