Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 7-ը ապրիլի. Ստեփան Դեմիրճյանը հակադարձում է Անդրանիկ Մարգարյանին (տեսանյութ)

1994-ին Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով կին պետավտոտեսուչներին շնորհավորելու առիթը բաց չէր թողնում Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը

: Շտապօգնությունը Երեւանում չէր աշխատում, պատճառը վառելիքի բացակայությունն էր։ Ընկերությունն ուներ 14մլն դրամի վառելիքի, ինչպես նաեւ՝ 6 ամսվա աշխատավարձի պարտք։  Շտապ խորհրդատվությունը  մատուցվում է կամ հեռախոսով, կամ հիվանդի հարազատներն էին գալիս սեփական մեքենայով՝ բժշկին տանելու համար։

2001-ի ապրիլի 7-ին Ստեփան Դեմիրճյանը հակադարձեց ՀՀԿ առաջնորդներ Անդրանիկ Մարգարյանի եւ Գալուստ Սահակյանի հարցադրումներին, թե ՀԺԿ-ն պետք է կողմնորոշվի՝ ինքը «Միասնություն» դաշինքո՞ւմ է, թե՞ ոչ։ Նա հայտարարեց, որ դաշինքը ոչ մեկի սեփականությունն էլ չէ։

2010-ի ապրիլի 7-ին Երեւանում անցկացվում էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը։ Այն ուղեկցվում էր հայ իրավապաշտպանների բազմաբնույթ բողոքի ակցիաներով՝ դահլիճում, «Մարիոթ» եւ «Էրեբունի» հյուրանոցների մուտքերի մոտ, ուր ընթանում էին նիստերը եւ Երեւանի փողոցներում։ Այս օրվա մյուս իրադարձությունները դիտեք տեսանյութում