Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

Հրապարակվել է ՄԻՊ-ի 2019 թվականի տարեկան հաղորդումն ու զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողով է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության հաղորդումը և Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը։

Փաստաթղթերում պրոֆեսիոնալ, անաչառ ու ապաքաղաքական սկզբունքներից ելնելով՝ ներկայացված են ոչ միայն խնդիրները, այլ նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ու դրական զարգացումները։

Այս փաստաթղթերում տեղ են գտել հարցեր, որոնք վերաբերում են փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին, առանձին անդրադարձ է կատարվել զինծառայողների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, քրեական արդարադատության համակարգում մարդու իրավունքների պաշտպանությանը, հանրային նշանակության գործերին, սոցիալ-տնտեսական իրավունքներին, գործարարության պաշտպանությանը և այլն։
 
Տարեկան հաղորդումն այստեղ
Տարեկան զեկույցը այստեղ

 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 
հանրային կապերի բաժին