Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Պուտին
A A
Հասարակություն

Ակնկալում եմ՝ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին․ Նիկոլ Փաշինյանը՝ գազի խնդրի մասին

 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ նաև գազի մատակարարման հետ կապված հարցերին: Ըստ նրա՝ գազի գինը շատ հաճախ եղել է քաղաքական շահարկումների և մանիպուլիացիաների առարկա։

«Սա ասելով ես նկատի ունեմ Հայաստանի Կառավարությանը, որովհետև նախկինում Կառավարությունը բազմիցս դա օգտագործել է քաղաքական նկատառումներով, հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը։ Այսօր, երբ մենք նման իրավիճակի հետ ենք բախվում, նախորդ Կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանքն է։ Մենք հիմա գազի համակարգի արդյունավետ շագահործման խնդիր ունենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․

«Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը՝ և՛ հումանիտար առումով, և՛ տնտեսական առումով, ես ակնկալում եմ, որ ՌԴ նախագահի հետ մենք կկարողանանք քննարկել այդ հարցը և գալ ընդհանուր հայտարարի և Ռուսաստանի նախագահը կմիջամտի այս պրոցեսին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։