Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Պաշտոնական

Պարետի որոշմամբ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների

Ուշադրություն‼️

Պարետի N 34 որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4006.pdf) գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների:

Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:

Կարող եք ներբեռնել այստեղից․N 1.docx

 

Իդեպ Պարետի N 34 որոշմամբ ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ քշելու կարգը փոփոխվել է:

Այսպիսով, եթե առաջ կարելի էր օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու՝ առանց ժամային սահմանափակման, ապա որոշման մեջ կատարված փոփոխությամբ դա կարելի է անել առանց սահմանափակման, բայց բացառապես առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն: