Բացել լրահոսը Փակել լրահոսը
ընտրություններ
A A
Հասարակություն

Հակահեղափոխական ուժերը Արցախի ընտրություններում ջախջախիչ պարտություն են կրել․ վարչապետ

Արցախում հեղափոխություն չի եղել, բայց նաև հակահեղափոխություն էլ չի եղել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան օգտատիրոջ այն հարցին, թե Արցախում հեղափոխություն եղե՞լ է, թե՞ ոչ։

«Պայմանականորեն ասած՝ հակահեղափոխական ուժերը Արցախի ընտրություններում, ջախջախիչ պարտություն են կրել։ Հիշում եք, որ մի անգամ ասել եմ, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, մենք Արցախը կդարձնենք հեղափոխության օջախ։ Այսօրվա պրոցեսն այնպիսին է, որ Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, հակահեղափոխություն էլ տեղի չի ունեցել։ Տեղի են ունեցել ընտրություններ, և իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է երաշխավորենք ու ապահովենք նորընտիր իշխանությանը, որպեսզի բարեփոխումներն արդյունավետ լինեն Արցախում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Օգտատերը նաև հետաքրքրվել էր, թե ընտրակաշառքը խախտում համարո՞ւմ է։ Ի պատասխան այդ հարցի, վարչապետն ասաց, որ մի քանի անգամ նման ահազանգ է ստացել և ինքը հանձնարել է, որ ստուգեն։

«Անկեղծ ասած՝ ինձ ասել են, որ այդ դեպքերը չեն հաստատվում։ Գուցե ես ինչ-որ բան այնպես չգիտեմ, եթե նման կոնկրետ տեղեկություններ լինեն, իհարկե, դա համապատասխան արձագանքի կարժանանա»,- հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։