Բացել լրահոսը Փակել լրահոսը
92354790_221882415696281_6323018400398311424_n
A A
Պաշտոնական

Երեխաների պատվաստումները կատարվում են առանձնացված սենյակներում

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից հայտնում են․

«Հարգելի համաքաղաքացիներ 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակի հետ կապված Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների աշխատում են գերծանրաբերռնված գրաֆիկով՝ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունների ժամանակ: Չնայած վերջինիս՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը, հատկապես կապույտ հազի, պնևմակոկի դեմ պատվաստումները և այլն:

Նշենք նաև, որ Պատվաստումները կատարվում են առանձնացված, մեկուսացված և անվտանգության բոլոր կանոններին համապատասխանող սենյակներում:

2020 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից կատարվել է թվով 627 պատվաստում, որից թվով 222-ը՝ կապույտ հազի դեմ»: