Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Գիշերը կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի է մահացել․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գիշերը մեկ մահվան դեպք է գրանցվել կորոնավիրուսով վարակված։ Մահացել է 68-ամյա քաղաքացի, նա ունեցել է ուղեկցող հիվանդություններ։

Վարչապետը նաև լավ լուր հայտնեց։ Երեկ 263 թեստավորում են արել, և 11-ն է միայն դրական եղել։

«Սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այս լուրի գնահատականը ամբողջական տալու համար պետք է սպասել այսօրվա տվյալներին, որը պարզ կլինի վաղը առավոտյան։

«Եթե մեր հույսը արդարանա, ապա կնշանակի, որ այս սահմանափակումները սկսել են դրական արդյունք տալ: Եթե այդպես է, նշանակում է, որ մենք առաջիկա մեկ շաբաթում ավելի խստորեն պահենք պարետատան սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից մտածենք ռեժիմի թուլացման մասին»,- հավելեց նա։