Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Պաշտոնական

Փոքրիկ Սոնայի նամակը՝ Տիգրան Ավինյանին․ Պարետը պատասխանել է

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Սոնա անունով աղջկա նամակը՝ իրեն ուղղված։

նամակում ասվում է․

«Սիրելի պարետ Ավինյան, Երևանի տանը այլևս չեմ դիմանում, ուզում եմ հայրիկիս հետ գյուղ գնալ, խնդրում եմ ոստիկաններին ասեք, որ ճանապարհը չփակեն»:

Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում պատասխանել է Սոնայի նամակին։

«Սիրելի՛ Սոնա,

Շնորհակալ եմ, որ հետևում ես պարետատան սահմանած կանոններին:

Շատ եմ ցավում, որ չես կարող հայրիկիդ հետ գյուղ գնալ: Հավատա՝ բոլոր սահմանափակումները միայն քո, ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության համար են:

Այս ամենը ժամանակավոր է, և շատ շուտով դու և մյուս փոքրիկները դարձյալ դպրոց եք հաճախելու ու խաղալու եք բակում:

Առո՛ղջ եղիր»,- գրել է Պարետը։

На изображении может находиться: 1 человек

Нет описания фото.