Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Սանասարյան
A A
Պաշտոնական

«Խնդրում եմ չգալ դատարան»․ Դավիթ Սանասարյանը՝ իր եւ մյուսների գործով դատական նիստի մասին

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրելի ընկերներ,

Երկուշաբթի օրը, ապրիլի 6-ին հավանաբար տեղի կունենա իմ և մյուսների գործով հերթական դատական նիստը, ու ես մեծ ԽՆԴՐԱՆՔ ունեմ բոլորիդ.

խնդրում եմ, մնացեք տանը, հիմա իմ դատից, ճակատագրից ավելի կարևոր է յուրաքանչյուրիդ և մեր հավաքական առողջությունն ու անվտանգությունը։

Հիմա, ավելին քան երբևէ, պետք է օրինակելի վարքագիծ դրսևորենք։ Եվս մեկ անգամ, որպես ձեր ընկեր, հարազատ, համախոհ ու պայքարի ընկեր խնդրում եմ չգալ դատարան, տանից հետևել դատապրոցեսին, հակառակ դեպքում, ես ստիպված եմ լինելու խնդրել դատարանին, որ հետաձգի դատը»։