Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Պաշտոնական

25 հոգի թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներում է․ 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ խոսնակ

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։

Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»։