Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Պոմպեոյին Հայաստանին տրամադրվող 25 մլն օգնությունն ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին

ՀՅԴ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի քարտուղար Մայք Պոմպեոյին, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը 25 մլն դոլարի օգնություն տրամադրի Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման նպատակով:  Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): 

Պետդեպին ուղղված նամակում Հայ դատի հանձնախմբի համակարգող Րաֆֆի Համբարյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել պետդեպին՝ ավելի վաղ Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում 1,1 մլն դոլարի օգնություն տրամադրելու համար:

Համբարյանը կոչ է արել Կոնգրեսի կողմից Հայաստանին հատկացվող օգնության փաթեթից 25 մլն դոլարը վերահասցեավորել որպես կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին հատկացվող օգնություն, որը կուղղվի անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, տեխնիկական աջակցությանն ու ռիսկային ընտանիքներին աջակցությանը։

Մանրամասները՝ այստեղ