Բացել լրահոսը Փակել լրահոսը
MyCollages-3-1
A A
Հասարակություն

«DAROINK»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփում է ունեցել խանութների հետ

«DAROINK» (ԴԱՐՈՅՆՔ) քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել: Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանը:

Վարակված անձը ընկերության մենեջերն է, ով հիմնականում շփում է ունեցել խանութների հետ, արտադրության հետ շփում չի ունեցել, -ասաց Աֆրիկյանը:

Աշխատակիցը հիվանդանոց է դիմել մարտի 29-ին, վարակվածության փաստը հաստատվել է ապրիլի մեկին,-հայտնեց նա:

«Արտադրամասը ամեն օր 4-5 անգամ ախտահանվում է, մաքրվում է, աշխատողները օրը մի քանի անգամ ջերմաչափվում են»,-ասաց տնօրենը՝ բացառելով, որ արտադրամասում հնարավոր է այլ դեպքեր արձանագրվեն:

«Աշխատակիցներից որևէ մեկը  վարակված անձի հետ չի շփվել»,-վստահեցրեց Աֆրիկյանը:

Նաև փոխանցեց, որ արտադրամասը այս պահին չի աշխատում, քանի որ հանգստյան օրեր են, այնտեղ այս պահին կատարվում են ախտահանման աշխատանքներ:

Թե աշխատակիցը որտեղ է վարակվել, պարզ չէ,-հայտնեց նա:

Առողջապահության նախարարությունից դեպքի վերաբերյալ մանրամասներ չհայտնեցին: ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ա1+»-ի հարցադրմանն ի պատասխան նշեց, որ առանձին դեպքերը չեն մեկնաբանում: