Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Մելքումյան
A A
Պաշտոնական

Հրատապ պետք է մտածել հարկային արձակուրդների մասին․ Միքայել Մելքումյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրելի' հայրենակիցներ,

Երեկ ես գրել էի, որ պետական աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին պետք է լինի առանց «սև ցուցակների»։

Նախ պետք է ճշտել, թե ովքեր և ինչի համար են հայտնվել «սև ցուցակներում»։ Կան փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք մեկ կամ երկու օր են ուշացրել հարկերի վճարումը, կան, որ մի քանի ամիս։
Նույնը՝ վարկերի մասով։

Արդեն իսկ ապրիլի 1-ից հետո առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ, ասենք, ամեն մի 500 դիմումից առնվազն 350-ը մերժվում է ժամկետանց վճարած հարկերի մասով։
Նույնը՝ վարկերի մասով։

ՀՀ կառավարությանն առաջարկում եմ անհապաղ կիրառել լրացուցիչ ֆիլտրեր՝ այս փուլում չեղյալ համարել «սև ցուցակները»՝ առնվազն կիրառելով համապատասխան ժամանակացույց` սկսելով ամենապարտաճանաչներից, բայց այն հաշվով, որ տարբեր պատճառներով որոշ ժամանակ «ուշ» վճարած փոքր և միջին ձեռնարկություններին նույնպես կհասնի աջակցություն։ Թե չէ փոքր և միջին ձեռնարկությունների առնվազն 30 %-ը «սև ցուցակներում» է, էլ չեմ ասում՝ սպառողական վարկառուների ավելի մեծ մասը։

Ինչպես և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկել էր, հարցը պետք է լուծել գլոբալ, ոչ թե անհատական հանդիպումներով։

Մեկ այլ հարցադրում։
Բանկերին ասում ենք՝ անտոկոս վարկ տվեք ձեռնարկություններին, բայց տոկոսով է, թե անտոկոս, բանկը գնահատում է իր ռիսկը, և պարզ չէ՝ կտա այդ գումարը, թե ոչ։ Չէ՞ որ այժմ բիզնես պլանավորումը շատ բարդ է։

Ուստի, հրատապ պետք է մտածել հարկային արձակուրդների մասին, կամ առնվազն ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանի վրա հետաձգել։
Անհապաղ»։