Բացել լրահոսը Փակել լրահոսը
21476_antionio_guteresh2_M
A A
Քաղաքականություն

ԵՄ-ը միացել է Անտոնիո Գուտերեշի` համաշխարհային հրադադար հաստատելու կոչին. Առավոտ

Եվրամիությունը սատարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` համաշխարհային հրադադար հաստատելու կոչը`պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ:

Այս մասին ասվում է ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ:

«Գլոբալ համավարակի դեմ պայքարը, որն այսքան շատ կյանքեր է խլում և մարտահրավեր նետում մեր հասարակությունների գործունեությանը, աննախադեպ մարտահրավեր է, որ պահանջում է գլոբալ միասնականություն, համագործակցություն, համերաշխություն  և կարեկցանք:

Մարտահրավերները, որոնց աշխարհը բախվել էր նախքան վիրուսի բռնկումը, շարունակում են մնալ: 

Համավարակն ըստ ամենայնի կսրի դրանցից մի քանիսը:

Հիմա, ավելի քան երբևէ, ժամանակն է համաձայնության գալ համաշխարհային հրադադարի շուրջ, դադարեցնել զինված հակամարտությունները, ինչպես նաև անհապաղ դադարեցնել մարտերը…

Մենք աշխարհի ցանկացած կետում հակամարտող կողմերին կոչ ենք անում ջանքեր գործադրել` քաղաքական լուծում գտնելու համար»,-ասվում է հայտարարություն մեջ:

Եվրամիությունը շեշտել է, որ եկել է միջազգային համերաշխության ժամանակը, ուտի պետք է ամբողջ էներգիան և ռեսուրսներն ուղղել աշխարհի համար ընդհանուր դարձած մարտահրավերի` կորոնավիրուսի դեմ, ժամանակն է կենտրոնանալ գլոբալ առողջության վրա: 

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի առաքմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ․ Aravot.am