Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԼԳ ՖՈՐՈՒՄ
A A
Քաղաքականություն

Օնլայն ռեժիմով տեղեկատվություն ԱլԳ 6 երկրներում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը կազմակերպել է իրազեկման առցանց արշավ, որի միջոցով օնլայն ռեժիմով տեղեկատվություն է տրամադրելու ԱլԳ 6 երկրներում՝ (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) իրավիճակի, թվերի և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:
Սոցիալական ցանցերում #PrepareEaP4Health հեշթեգով հնարավոր է հետևել անընդհատ թարմացվող տեղեկատվությանը:
Օնլայն ռեժիմով ԱլԳ 6 երկրներում կորոնավիրուսի հետ կապված զարգացումներին կարելի է հետևել այստեղ 
 

Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության (ԵՄ), իր անդամ պետությունների և վեց արևելյան հարևանների միջև՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի: Այդ շրջանակներում ԵՄ-ի հարաբերություններն իր հարևանների հետ ուղղորդվում են ԵՄ-ի Համաշխարհային ռազմավարությամբ և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականությամբ, որոնք կոչ են անում կենտրոնանալ ԵՄ-ի Արևելյան հարևանների կայունացման և հարմարվողականության բարձրացման վրա: