Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Պաշտոնական

Ինչ վիճակում են «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվողները․ԱԳՆ

ԱԳՆ հայտարարությունը «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ: Վերջիններիս այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։

Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն: